Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Թուրքիայում հայտնել են Պուտինի եւ Զելենսկու հնարավոր հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը մոտ ապագայում հնարավոր է, դրա համար հիմքեր կան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Հնարավոր է հանդիպում առաջիկայում։ Դրա համար հիմքեր կան։ Վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Մենք կշարունակենք սատարող դերը։ Այս պատերազմի վերջը կդնի նախագահ Պուտինը։ Ի վերջը, նա, ով վերջին խոսքը կասի այս հարցի վերաբերյալ, նախագահ Պուտինն է»,- Քալընի խոսքը մեջբերում է Haber հեռուստաալիքը։