Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ֆրանսիայում պետությունը լիցքավորման ժամանակ մասամբ կվճարի քաղաքացիների վառելիքի ծախսերը

Ֆրանսիայում պետությունը մտադիր է աջակցել այն քաղաքացիներին, որոնց բենզինի կամ դիզվառելիքի ծախսերը զգալիորեն աճել են թանկացումների պատճառով։ Ապրիլի 1-ից չորս ամիս լցակայաններում բյուջեի հաշվին ցանկացած տեսակի վառելիքի մեկ լիտրի համար վարորդներին 15 ցենտ կփոխհատուցվի։ Այս մասին շաբաթ օրը, մարտի 12-ին, Le Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։

Այժմ Ֆրանսիայում մեկ լիտր բենզինի միջին գինը գերազանցում է երկու եվրոն, եւ, ըստ Կաստեքսի, այս իրավիճակը մոտ ապագայում չի փոխվի, գրում է Deutsche Welle-ն։

Հաղորդվում է, որ խոսքը ոչ թե հարկերի կրճատման, այլ զեղչի մասին է։ Այն կարվի լցակայանում, իսկ հետագայում պետությունը դրանց սեփականատերերին կփոխհատուցի ծախսերը, պարզաբանել է Կաստեքսը: