Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Էրդողանի հետ հանդիպումից հետո Հունաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել

Հունաստանի վարչապետը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։

Թուրքական Cumhurıyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից մեկ օր հետո Հունաստանի վարչապետը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական է եղել։

Հունաստանի վարչապետը նշել է, որ ինքնամեկուսացել է եւ կաշխատի հեռավար մինչեւ ապաքինումը։