Journal of Air Quality, Atmosphere and Health ամսագիրը Բիրմինգհեմի եւ Ռեդինգի համալսարանների հետազոտողների կողմից իրականացված փորձերի մասին տեղեկություններով հոդված է հրապարակել: Հետազոտության արդյունքները վկայում են, որ սենյակային բույսերը զգալիորեն բարելավում են օդի որակը փակ տարածքում: Դա տեղի է ունենում ազոտի երկօքսիդը հեռացնելու նրանց ունակության շնորհիվ, որն առաջանում է վառելիքի այրման ժամանակ եւ կարող է շնչառական տարբեր հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ, հայտնում է Planet-today-ը։
Որպես փորձնական առարկաներ ընտրվել են լայն տարածում ունեցող բույսեր՝ եգիպտացորենի դրացենա, խաղաղաշուշան, արումի պտեր։ Յուրաքանչյուր բույս տեղադրվել է օդով լցված հատուկ խցիկում, որը պարունակել է ազոտի երկօքսիդի քանակություն, որը հավասար էր բանուկ ճանապարհի մոտ գտնվող սովորական գրասենյակի օդում դրա պարունակությանը: Ընդամենը մեկ ժամում բույսերը հեռացրել են վնասակար գազի մոտ կեսը։
Մասնագետները հայտնում են, որ 15 ք/մ տարածք ունեցող գրասենյակում բավական է ունենալ ընդամենը 5 բույս։ Նույնիսկ վատ օդափոխության դեպքում այս բույսերը կարող են 20 տոկոսով նվազեցնել վնասակար գազերի մակարդակը: Եթե գրասենյակային տարածքը 100 ք/մ է, ապա 5 բույսերը վնասակար գազերի մակարդակը կարող են մոտ 3,5 տոկոսով նվազեցնել։
Նշվում է, որ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը բույսերը նույն արդյունավետությամբ են հեռացնում ազոտի երկօքսիդը։ Կարեւոր չէ նաեւ՝ ծաղկամանների մեջ հողը չոր է, թե խոնավ: