Լուրեր Արմավիրից և Աշխարհից

44–օրյա պատերազմում զոհված Վահագնն այսօր կդառնար 21 տարեկան. «Եռաբլուրում» հուշաքար բացվեց

44–օրյա պատերազմում զոհված Վահագն Խաչատրյանի ծննդյան օրը՝ այսօր մարտի 15–ին, «Եռաբլուրում» նրա շիրիմի մոտ հուշաքար բացվեց։

Վահագնն այսօր կդառնար 21 տարեկան։ Նա ծնվել է Տաշքենդում, ապա յոթ տարեկանից տեղափոխվել Հայաստան։ Վահագնը սովորել է Երևանի թիվ 52 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է ՀԱՊՏՀ քոլեջում, իսկ երրորդ կուրսի ավարտից հետո մեկնել պարտադիր զինվորական ծառայության։ Նա ծառայել է Ջրականում, պատերազմի առաջին օրվանից մասնակցել է թեժ մարտերին, վերջին անգամ հարազատների հետ կապի է դուրս եկել հոկտեմբերի 8-ին։ Վահագնը զոհվել է հոկտեմբերի 10–ին՝ 19 տարեկանում։ Արցախի նախագահի հրամանագրով ժամկետային զինծառայողը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։