Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ենթադրել է, որ Ռուսաստանը կարող էր կանխամտածված պատժամիջոցներ սահմանել նախագահ Բայդենի հանգուցյալ հոր նկատմամբ։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել Ջո Բայդենի, Ջեն Փսակիի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի, ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ:
«Նախ, ես կցանկանայի նշել, որ նախագահ Բայդենը կրտսերն է, ուստի հավանաբար պատժամիջոցները սահմանվել են նրա հոր նկատմամբ, թող նա խաղաղությամբ հանգչի»,- ասել է Փսակին, երբ նրան հարցրել են պատժամիջոցների ազդեցության մասին:
«Երկրորդ, ձեզնից ոչ մեկը չի զարմանա, որ մեզնից ոչ ոք չի պլանավորում զբոսաշրջային ուղեւորություններ Ռուսաստան: Մեզնից ոչ ոք չունի բանկային հաշիվներ, որոնք կարող են մեզ հասանելի չլինել»,- հավելել է նա: