Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Երևանում մայր ու որդի փրկվել են ԱԱԾ աշխատակցի և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ

Երևանում մարտի 13-ին 73-ամյա վարորդը Ford Transit մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ՝ մոր ու որդու: Վրաերթի ենթարկվածները հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ 73-ամյա Սպարտակ Խ-ն Ford Transit-ով մորն ու որդուն վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, որից հետո վիրավորներին անմիջապես օգնության էր հասել Երևանի բնակիչ Կ. Ավագյանը, ով այդ պահին Opel մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել, եւ իր

ավտոմեքենայով նրանց տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրանց կյանքը։

Երեխան գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում. Հիվանդանոցից հայտնել են, որ եթե նրանք 5-10 րոպե ուշ բերվեին հիվանդանոց, ապա երեխայի կյանքը հաստատ փրկել չէր լինի։ Հիմա նրանք գտնվում են կայուն վիճակում։

Կայքի տեղեկություններով՝ երեխային ու մորը հիվանդանոց տեղափոխած Կ. Ավագյանը Ազգային անվտանգության ծառայության  աշխատակից է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 13-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Սպարտակ Ղ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան նոր խճուղու 2/1 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Աննա Կ.-ին և 11-ամյա Վլադ Պ.-ին: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կայքը նաեւ ներկայացրել է վրաերթի տեսագրությունը: