Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Աշխատանքային քննարկում Արմավիրում

Մարտի 16-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն ունեցավ աշխատանքային քննարկում աշխատակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչների և վարչական ղեկավարների հետ:
Համայնքի ղեկավարն անդրադարձ կատարեց ընթացիկ աշխատանքներին, քննարկվեցին մի շարք հարցեր գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի, խորքային հորերն անհատույց օգտագործման տրամադրելու և գույքագրելու, հասարակական նշանակության ապօրինի շինությունների օրինականացման, գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության, պետական աջակցությամբ պարարտանյութեր ձեռքբերելու վերաբերյալ: