Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Խոսելու ժամանակը գնալով մոտենում է ավարտին. Ականջներիդ օղ արեք, մեր երկրում հող հանձնող մենակ դուք եք. Մամիջանյան

Խոսելու ժամանակը գնալով մոտենում է ավարտին, եթե արդեն չի ավարտվել: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական կառույցների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ կառավարության շենքի առջև հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Ականջներիդ օղ արեք, մեր երկրում հող հանձնող մենակ դուք ու ձեր խունտան եք ու էստեղ կանգնած մարդիկ ու հարյուր հազարավոր այլ քաղաքացիներ ձեզ թույլ չեն տալու շրջել մեր պատմության փառահեղէջ՝ Արցախի էջը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ինչ վերաբերում է ձեր հորինած սահմանափակումներին՝ ռուպոր չօգտագործեք, մեզ հողատու չասեք, մոռացեք, չի ստացվելու, էստեղ տենց բաներից վախեցող չկա»,-հայտարարեց նա:

Նշենք, որ ԱԳ նախարարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ, որոնք երթով շարժվել են դեպի կառավարության շենք: ԱԳՆ-ի, ինչպես նաեւ կառավարության շենքերը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել:

Ավելի վաղ  հայտնել էին, որ «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբը հայտարարությամբ միացել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դեմ բողոքի այս ակցիային: