Իտալիան կարող է արգելափակել հումքի արտահանումը՝ հնարավոր պակասուրդը հատուցելու համար։ Այս մասին հայտարարել է արդյունաբերության փոխնախարար Ժիլբերտո Պիչետո Ֆրատինը, հաղորդում է Reuters-ը։
«Մտադիր ենք միջամտել՝ արգելելով մեր ունեցած սակավաթիվ ապրանքների արտահանումը»,- ասել է նա։
«Օրինակ, պողպատի պակասի դեպքում միայն ջարդոնի արտահանումը վնաս է հասցնում երկրին։ Ուստի ակնկալվում է, որ կլինի արտահանման արգելման հրամանագիր։ Դա ամենահավանական տարբերակներից է»,- հավելել է Ֆրատինը։