Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Փոխոստիկանապետը հաստատեց. կփորձենք էլեկտրամոբիլների անցնել

Մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ ավտոպարկն էլեկտրամոբիլներով փոխարինելու փորձնական ծրագիր է իրականացվում։

Պատասխանելով Tesla ավտոմեքենաների գնման մասին հարցին՝ Ֆիդանյանը նշեց, որ հանրապետության ռելիեֆը թույլ չի տալիս ամբողջ պարկն էլեկտրամոբիլներով փոխարինել։ Նրա խոսքով՝ Երեւանի համար մի քանի էլեկտրամոբիլ գնելու պիլոտային ծրագիր կա։ «Հետո կուսումնասիրենք, թե որ ոլորտներում կարող ենք դրանք օգտագործել, որպեսզի աստիճանաբար էլեկտրամոբիլների անցնենք։ Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, թե ինչի հետ է դա կապված»,- հավելեց փոխոստիկանապետը։

Ինչ վերաբերում է Skoda-ների փոխարեն Toyota-ներ գնելուն, Ֆիդանյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը կոնկրետ մոդել չի պատվիրում, այլ միայն ընտրում է հաղթողին ավտոմեքենաների մատակարարման հայտարարված մրցույթում: