2021 թ.-ին ծառայողական քննություններ են իրականացվել ոստիկանության 1771 ծառայողի նկատմամբ, 2020-ին՝ 1922-ի նկատմամբ:
Ինչպես մարտի 18-ի մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 587 մարդ, նկատողություն է ստացել 449 աշխատակից, խիստ նկատողություն՝ 80-ը, իջեցվել է 19-ի կոչումը, 41 աշխատակից ազատվել է աշխատանքից:
Պատասխանելով պարեկների կողմից կաշառք ստանալու բացահայտված դեպքի մասին հարցին՝ փոխոստիկանապետը վստահեցրեց, որ ոստիկանները զարմացած ու վրդովված են, քանի որ արվում է ամեն ինչ կոռուպցիոն դրսեւորումների վերացման համար, այդ թվում՝ ծառայության աշխատակիցների սոցապահովության մասով: