Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Պայթյուն-փլուզում՝ Երևանում. փլատակների տակ փրկարարները հայտնաբերել են երիտասարդ տղայի դի

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են են նաև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից։ Տունն ամբողջովին փլուզված է եղել, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերաիվ խումբը։

Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: