Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Եթե ձյունը 4-5 օր շարունակվի, աղի պաշարները չի բավարարի. Քաղաքապետարանի պաշտոնյա

Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ մարտի 21-ին կյացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ համաձայն «Հիդրոմետ» ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության, այսօր Երեւանում առավոտյան ձյունը դեռ կպահպանվի, կեսօրից հետո կդիտվի դադար: Մարտի 22-23-ին եւ 25-ի ցերեկն ու 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի եւ 25-ի գիշերը եւ երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ +4+6 աստիճան, իսկ առավելագույն ցածր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ 0-2 աստիճան:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը զեկուցեց, որ ամբողջ գիշեր աղցաններն աշխատել են, կենտրոնական փողոցներն ամբողջովին բաց են, երկրորդային փողոցներում այս պահին դեռ աշխատում են:

Քաղաքապետը հետաքրքրվեց, թե արդյոք աղի ու ավազի պաշարները բավարար են, ինչին հնչեց պատասխան. «Այսօր առավոտյան վերջացավ թե Ջրվեժում, թե Թբիլիսյան խճուղիում, հիմա մնացել է միայն մեր հիմնարկում: Այս մի քանի օրվա ընթացքում կբավարարի, բայց եթե 4-5 օր ձյունը շարունակվի՝ չի բավարարի»: