Լուրեր Արմավիրից և Աշխարհից

4.9 մլրդ դրամ կառավարությունից՝ պարարտանյութ գնելու համար

Աջակցության նոր ծրագիր հողօգտագործողներին. կառավարությունը որոշել է սուբսիդավորել պարարտանյութի գնի վաճառքի 50 տոկոսը: Էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիր կնքած գործընկեր մատակարարներից գնելու դեպքում գործադիրը կվճարի 1 պարկ պարարտանյութի հաշվով մինչև 9000 դրամ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում: