Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Apple-ի նոր պլանշետի օգտատերերը դժգոհում են հավաքման վատ որակից

Հինգերորդ սերնդի նոր iPad Air-ի հավաքման վատ որակի վերաբերյալ բողոքներ են հայտնվել ցանցում, հաղորդում է MacRumors պորտալը։

Սարքի շահագործման ժամանակ ալյումինե պատյանի հետին հատվածը ճռռում է։ Օգտատերերը նաեւ նշել են, որ դրա տակ դատարակ է։ Բացի այդ, հետին հատվածի վրա թեթեւ ճնշումը կհանգեցնի էկրանի դեֆորմացիայի։

Հինգերորդ սերնդի iPad Air-ը հանրությանը ներկայացվել է 2022թ․ մարտի 8-ին, իսկ սարքը վաճառքի է հանվել մարտի 18-ին։