Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ճապոնիան կարող է արտակարգ դրություն հայտարարել Տոկիոյում և ևս երեք պրեֆեկտուրաներում. Известия

Ուրբաթ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում և Օսակա, Կիոտո և Հյոգո արևմտյան պրեֆեկտուրաներում երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգայի կողմից կարող է արտակարգ դրություն հայտարարվել: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով Kyodo-ին:

Պարզաբանվում է, որ այս միջոցի ներդրման պատճառը առաջիկա «Ոսկե շաբաթվա» արձակուրդների ընթացքում կորոնավիրուսային վարակի տարածման աճը զսպելու մտադրությունն է:

Ակնկալվում է, որ ապրիլի 24-ից մայիսի 11-ը նշված տարածքներում կկիրառվեն կոշտ միջոցառումներ, այդ թվում`ալկոհոլային հաստատությունների և խոշոր առևտրային օբյեկտների՝ առևտրի կենտրոնների, հանրախանութների ժամանակավոր փակման պահանջները, բացառություն կլինեն առաջին անհրաժեշտ պարագաների վաճառքի մանրածախ կետերը:

Կառավարության ծրագրի համաձայն՝ քաղաքացիներին կարգելվի հաճախել մասշտաբային միջոցառումներ, իսկ հանգստյան օրերին և արձակուրդներին կկրճատվի ավտոբուսների քանակը: