Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Պուտինի և Բայդենի հնարավոր հանդիպման ժամկետը դեռ հաստատված չէ

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին մամուլի հերթական ճեպազրույցում ասել է, որ ռուս-ամերիկյան հավանական գագաթնաժողովի ժամանակը դեռ հաստատված չէ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Սպիտակ տան ներկայացուցիչն այսպիսով պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են հունիսի 15-16-ը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունները:

«Մենք դեռ դրան չենք հասել: Մենք, իհարկե, իսկապես ուզում ենք <…>: Երբ կունենանք որոշ մանրամասներ, կտեղեկացնենք: Այնուամենայնիվ, մանրամասների կամ առաջարկվող ժամկետների հաստատում դեռ չունենք», – ասել է Փսակին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր Պուտինի ու Բայդենի հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությունը:

Ապրիլի 25-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ հունիսին կարող է կայանալ Ռուսաստանի և Ամերիկայի ղեկավարների հանդիպումը: