Լուրեր Արմավիրից և Աշխարհից

«Հրապարակ»․ Կձևավորվի՞ ԱԺ էթիկայի հանձնաժողով Հրաչյա Հակոբյանի՝ Փաշինյանի աներորդու հարցով

«Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գևորգյանը, ինչպես նաև ԲՀԿ-ից հեռացած Գևորգ Պետրոսյանը երեկ գրությամբ դիմել են ԱԺ երեք խմբակցություններին՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով։

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ խմբակցություններն իրավունք ունեն նախաձեռնելու էթիկայի հանձնաժողովի ստեղծում, իհարկե, ԱԺ մեծամասնության քվեարկությունից է կախված՝ այն կձևավորվի՞, թե՞ ոչ։ Անկախները կարծում են, որ պատգամավորը սյունեցիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել՝ սյունեցիների մասին լրագրողների հետ զրույցում ասելով․ «Պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։