Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ադրբեջանում գտնվող հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին. Զառա Ամատունի

Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների մոտ գտնվող հրեշտակների քանդակները։ Եկեղեցու քանդակների հետ կռիվ տալուց բացի ադրբեջանցի զինվորականները հրճվում են՝ հայկական գերեզմանատներում շիրմաքարերի հետ կռիվ տալով։

Հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի խոսքով՝ թշնամին հետևողականորեն վերացնում է մեր ինքնության վավերագիրը։

«Մեր աչքի առջև ցայտուն օրինակ ունենք, թե ինչպես Թուրքիայում վերացրին հայկական հետքը։ Դա թշնամու ցեղասպան քաղաքականությունն է»,- ասաց Գալստյանը:

Նա պատմում է՝ Շուշիում ունեցել ենք 3 պետական թանգարան՝ երկրագիտական, պատմության ու գորգերի, իսկ թշնամուն հանձնված մյուս տարածքներում՝ 10 պետական թանգարան ու 12 մասնավոր հավաքածու:

Մանրամասները՝ տեսանյութում։