ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ երեկ այցելել է Դաշտ համայնք՝ ներդրողների մասնակցությամբ տեղում քննարկելու սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր կառուցելու ծրագիրը:
Ժամանցային ինքնատիպ համալիրի կառուցման համար առայժմ նախատեսվում է 19 հա հողատարած:
Շուրջ 3 մլն դոլար ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի ավելի քան 160 աշխատատեղ: