Լուրեր Արմավիրից և Աշխարհից

ԱՐՄԱՎԻՐԻ ԹԻՎ 8 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

Ապրիլի 4-ից մայիսի 2-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է “Together in XXIst century” միջազգային փառատոնը, որին առցանց տարբերակով մասնակցել է Արմավիրի թիվ 8 մանկապարտեզը և շուրջ 1000 մասնակիցների շարքում գրավել առաջին պատվավոր տեղը։
Այդ առիթով քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ընդունեց տնօրեն Տաթև Մուրադյանին և երաժշտության դաստիարակ Վարդուհի Ասատրյանին։
Քաղաքապետը շնորհավորեց` մաղթելով հետագա հաջողություններ և մեկ անգամ ևս հավաստեց, որ նախադպրոցական կրթության առավել արդյունավետ կազմակերպումը տեղական իշխանության գերակա խնդիրներից է։