Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Լուկաշենկոյի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հանդիպումը տեղի կունենա Սոչիում, հաղորդում է НТВ-ն:

Սա կլինի այս տարվա սկզբից Լուկաշենկոյի երրորդ այցը Ռուսաստան:

Շաբաթվա սկզբին նախատեսված է նաեւ Ռուսաստանի ղեկավարի հանդիպումը Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Բացի այդ, Սոչիում Պուտինը Զինված ուժերի ղեկավարության հետ մի շարք խորհրդակցություններ եւ տնտեսական հարցերի շուրջ քննարկումներ կանցկացնի: