Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Մահացել է Ուիլյամ Շեքսպիրը՝ աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստված երկրորդ մարդը (լուսանկարներ)

Մահացել է բրիտանացի Ուիլյամ Շեքսպիրը՝ աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստված երկրորդ մարդը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Շեքսպիրի մահվան մասին հայտնել է Քովենթրիի համալսարանական հիվանդանոցի խորհրդի անդամ Ջեյն Ինեսը․ հայտնի է, որ հենց այդ հիվանդանոցում է բուժում ստացել 82-ամյա տղամարդը։ Ինեսի խոսքով՝ վերջինիս մահվան պատճառը կաթվածն է եղել։

«Նա շատ շնորհակալ էր աշխարհում պատվաստված առաջին մարդկանցից մեկը դառնալու հնարավորության համար։ Նա հաճախ էր խոսում այդ մասին և բոլորին կոչ էր անում հնարավորության դեպքում պատվաստվել»,- իր հերթին, հայտնել է Շեքսպիրի կինը։

Հիշեցնենք, որ Ուիլյամ Շեքսպիրը 2020-ի դեկտեմբերի 8-ին պատվաստվել էր Pfizer/BioNTech պատվաստանյութով՝ դառնալով աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստված երկրորդ մարդը։ Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված առաջին մարդը 91-ամյա բրիտանուհի Մարգարեթ Քինան է։

William 'Bill' Shakespeare dies of stroke unrelated to landmark Pfizer  COVID vaccine - ABC NewsWilliam Shakespeare, first UK man to get vaccine, dies aged 81 | Evening  StandardCovid-19: First man to get jab William Shakespeare dies of unrelated illness  - BBC News