Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության ծրագրերը ներկայացնող հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Հասան Ռոհանին ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներ ունի՝ շեշտելով, որ միջուկային զենքի արտադրությունն անընդունելի է, հայտնում է Tehran Times-ը։
«Մեր միջուկային էներգիան միջուկային զենք ստեղծելու համար չէ: ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է գիտակցեն դա և հասկանան, որ Իրանի միջուկային գործունեությունը լիովին խաղաղ է, և ուրանի հարստացումը բժշկական և էներգետիկ ոլորտներում երկրի կարիքները բավարարելու համար է», – ասել է Ռոհանին:
Նա նշել է, որ Իրանն ուրանը հարստացնում է մինչև 63 տոկոս, սակայն կարող է ուրան հարստացնել որքան կամենա:
Իրանն ուրանի հարստացումը մինչև 63 տոկոսի հասցնելու մասին որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը դիվերսիոն գործողություն է իրականացրել Նաթանզի միջուկային օբյեկտում։
Հիշեցնենք, որ Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ ոչ պաշտոնական բանակցություններ են ընթանում։