Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ոստիկանները կանգնեցնում են ՊՆ մեքենաները՝ Փաշինյանի շարասյան ճանապարհները բացելու համար, իսկ դիպուկահարները տեղակայված են Գորիսում (տեսանյութ)

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում: Ոստիկանները կանգնեցնում են Պաշտպանության նախարարության մեքենաները՝ բացելով ճանապարհը Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և հորդորում ավտոմեքենաներին դուրս գալ ճանապարհից: Նիկոլ Փաշինյանին դեպի Սյունիք ուղեկցում են ուժային կառույցները:

Նշենք նաև, որ Սյունիքի մարզում` մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը, մոտակա շենքերի կտուրներում տեղակայվել են դիպուկահարներ: