Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Այսօր մեկնարկել են Արարատյան փողոցի կապիտալ նորոգման աշխատանքները:

Այսօր մեկնարկել են Արարատյան փողոցի կապիտալ նորոգման աշխատանքները: Ծրագիրը իրականացվում է պետական համաֆինանսավորմամբ՝ 70% համայնքային և 30% պետական բյուջեի միջոցներով: Նորոգվելու է փողոցի 1 կմ երկարությամբ երթևեկամասը, կատարվելու է եզրաքարերի մասնակի կամ ամբողջական տեղադրում:
Համայնքային բյուջեի միջոցներով Արարատյան փողոցում նախատեսված են էներգախնայող լուսավորման ցանցի կառուցման, ճանապարհի գծանշման աշխատանքներ, Արարատյան – Շահումյան փողոցների խաչմերուկում տեղադրվելու է լեդ լուսաֆոր:
Արարատյան փողոցը վերջին անգամ կապիտալ վերանորոգվել է 1970-ական թվականների վերջին:
Այս մասին գրում է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը իր ֆեյսբուքյան էջում։