Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ինչպե՞ս խուսափել անքնությունից եւ լավ ինքնազգացողություն ունենալ առավոտյան

Ֆիզիոլոգ Վասիլի Օրլովը SOLENKA.INFO պարբերականին տված հարցազրույցում նշել է, թե ինչպես կարելի է խուսափել անքնությունից եւ առավոտյան թարմ լինել: Մասնագետն ընդգծել է, որ որակյալ եւ լիարժեք քունը շատ կարեւոր է մեր առողջության համար: Բանն այն է, որ գիշերվա հանգստի ժամանակ մեր օրգանիզմը վերականգնվում է երկար աշխատանքային օրվանից հետո:

Մասնագետի խոսքով՝ առավոտյան եւ օրվա ընթացքում ինքնազգացողությամբ կարելի է հասկանալ, թե որքան լավ է մարդ հանգստացել գիշերը: Նա նշել է, որ որակյալ քնի որոշման գործոններից մեկը օրգանիզմում մելատոնին հորմոնի բավարար քանակությունն է, որն արտադրվում է միայն մթության մեջ: Այդ հորմոնի դեֆիցիտը մեծացնում է ինֆեկցիոն հիվանդությունների, սիրտ-անոթային խանգարումների եւ այլ առողջական խնդիրների զարգացման հավանականությունը: Մելատոնինը հզոր հակաօքսիդանտ է, որն օրգանիզմը պաշտպանում է կործանումներից, որը կարող է առաջանալ ազատ ռադիկալների պատճառով:

Մասնագետը մի քանի խորհուրդ է տվել, որոնց հետեւելով կարել է ձերբազատվել անքնությունից եւ լավ ինքնազգացողություն ունենալ առավոտյան արթնանալուց հետո.

  1.    Փորձեք պառկել քնելու միեւնույն ժամին: Ավելի լավ կլինի, եթե դա տեղի ունենա 22:00-23:00-ն:
  2.    Քնից առաջ սենյակում անջատեք ամեն տեսակի լուսավորությունը:
  3.    Քնելուց առաջ առնվազն մեկ ժամ հրաժարվեք հեռուստացույց, հեռախոսին կամ համակարգչին նայելուց:
  4.    Հետեւեք օդի ջերմաստիճանին տարածքում. այն պետք է փոքր-ինչ զով լինի, ինչը կնպաստի մելատոնինի արտադրմանը:
  5.   Նվազեցրեք սթրեսի մակարդակը, մի չարաշահեք կոֆեինը եւ ալկոհոլային խմիչքները:
  6.   Օրվա ընթացքում հաճախ եղեք մաքուր օդին եւ մի մոռացեք արեւային լոգանքների մասին:
  7.   Ֆտորազտված ջուր ըմպեք, քանի որ ֆտորը խախտում է էպիֆիզի աշխատանքը:
  8.   Քնից առաջ գլիցին ընդունեք, որը բարենպաստ ազդեցություն է ունենում    սերոտոնինի արտադրման համար: