Լուրեր Արմավիրից և Աշխարհից

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Հունվարի 17-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի թիվ 01 արտահերթ նիստը:
Օրակարգում ներառված էին 56 հարցեր՝ համայնքային կառույցների կանոնադրությունները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու, համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության, համայնքում հանրային բաց լսումների կազմակերպման կարգերը հաստատելու վերաբերյալ:
Նիստը վարում էր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, նիստի որոշումներն ու արձանագրությունը տեղադրվել են Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայքում(www.armavircity.am):