ՀՀ կառավարության 496 մլն դրամ ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում այժմ ընթացքի մեջ է «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցումը՝ նախատեսված մինչև 100 երեխայի համար:
Կառավարության կողմից հավանության է արժանացել նաև մարզի ևս 5 համայնքում (Գետաշեն, Նորավան, Փշատավան, Լենուղի և Այգեվան) «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզ կառուցելու ծրագիրը:
Վերոնշյալ համայնքներում մսուր-մանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և տեղակապման համար ՀՀ կառավարությունը 25 մլն 700 հազ. դրամ է հատկացրել:
Տեսանյութը՝ Առաջին լրատվականի․ Հեղինակ՝ Հայկուշ Ասլանյան