Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Արմավիրի մարզում հուլիս ամսին ծնվածների թիվը

ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հուլիս ամսին ծնվել է 128 երեխա՝ 76 տղա, 52 աղջիկ։
Ծնունդներից 61-ը գրանցվել է Էջմիածնի բժշկական կենտրոնում, իսկ 67-ը՝ Արմավիրի բժշկական կենտրոնում:
Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում անամպ ու խաղաղ մանկություն բոլոր փոքրիկներին: