Ֆեյսբուքում տարածվում է օգտատեր Արամ Ավետիսյանի գրառումն ու կից հրապարակված նրա և Մարիամ Փաշինյանի լուսանկարը:
Արամ Ավետիսյանը գրել է. «Մի բան պատմեմ , հետո կասեք ոչինչ չի փոխվել: Գաղտնիք չի , իմ հարգանքը Վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի նկատմամբ …: Այսօր մեքենաս խնդիր ուներ, 30 րոպե կանգնել էի ճանապարհին , տարբեր մեքենաներ կանգնեցին օգնություն առաջակեցին , Ու լրիվ պատահական կանգնում է Մարիամը մեքենայով … Հարցնում թե ինչպե՞ս օգնի ))) Մի պահ զարմացա,ու մտքումս ինձ հարց տվեցի «Եթե լինեինք վաղ անցյալում » վարչապետի կամ նախագահի աղջիկը կամ տղան նույնը կանեին ))) Շնորհակալ եմ Մարիամ Փաշինյան»,- գրել է երիտասարդը` երկնագույն սրտիկներ դնելով:
Մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան Արամ Ավետիսյանի մասին, պարզվում է, որ նա ՔՊ-ական, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալն է: Արամ Ավետիսյանը Արարատի մարզի Լուսառատ գյուղից է, նախ «Կենտրոն» ՀԸ-ում 3-րդ պլանի դերեր է խաղացել, այսինքն` «մասովկա», իսկ 2018 թվականից հետո դարձել է Գարիկ Սարգսյանի հովանավորյալը. նախ աշխատել է Արարատի մարզպետարանում , երբ Սարգսյանը մարզպետ էր, եղել է նաև մարզպետարանի մշակույթի բաժնի տնօրենը, իսկ հիմա էլ Վեդու համայնքապետարանում է աշխատում:
Արարատցիները նույնիսկ ասում են, որ մեքենան, որը նա վարում է, հենց Գարիկ Սարգսյանն է գնել, քանի որ ինքը չէր կարող իր 2400-դրամանոց աշխատանքով այդպիսի մեքենա գնել: Արամ Ավետիսյանը, որևէ լուրջ դեր իր կյանքում կատարած չլինելով, երեխաներին դերասանական դասեր է տվել: