
“Սույն թվականի փետրվարի 1-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 1-ի մասնակցության Միկրոծրագրի ընտրության ժողովը:
Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 1-ի նպատակը համայնքների առաջնային սոցիալ-տնտեսական կարիքների բավարարումն է:
Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել Միկրոծրագրի մշակման և կառավարման գործընթացին, կարող եք անդամակցել Ծրագրի իրականացման կոմիտեին (ԾԻԿ), որի կազմը ընտրվելու է ժողովի ընթացքում:
Եթե ցանկանում եք մասնակցել Միկրոծրագրի ընտրությանը, խնդրում ենք ներկա գտնվել և ներկայացնել ձեր տեսակետը:
Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում”։
Կից ներկայացված է իրազեկման հոլովակը։