Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 17484-ով։
Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ համավարակի սկզբից հանրապետությունում գրանցվել է վարակման 1 110 168 դեպք։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 3699 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 981531 մարդ, մահացել է 14840 մարդ (օրական +27)։
Վերջին օրվա ընթացքում կատարվել է 73250 թեստ, որից 44185-ը՝ հակագենի, 29065-ը՝ ՊՇՌ:
Վարակվածների տեսակարար կշիռը թեստավորվածների ընդհանուր թվում՝ օրական 23.87 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 16.51 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 20.58 տոկոս։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում ներարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 686 220 դեղաչափ, օրական 8 630 պատվաստում։
Այս պահին կարանտինում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում՝ 4714, իսկ քովիդ հյուրանոցներում՝ 2080։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին։