Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Քանյե Ուեսթը թողարկում է «Donda 2» ալբոմը․ պրոդյուսերը Futur-ն է

Ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել է, թե երբ կթողարկի «Donda 2» անունը ստացած նոր սկավառակը։ Նշվում է, որ նախկինում երաժիշտը երբեք չի թողարկել իր ալբոմների շարունակությունը։ Ինստագրամյան էջում արված հրապարակմամբ ռեփերը հայտնել է, որ նոր աշխատանքը կներկայացնի փետրվարին։ Երաժիշտը նաեւ նշել է, որ սկավառակը պրոդուսերը Futur-ն է։

Futur-ը հայտնի ռեփ կատարող է, որն աշխատել է Դրեյքի, Սնուփ Դոգի, Young Thung-ի եւ Juice Wrld-ի հետ։

Քանյեի կողմից ստեղծված G.O.O.D. Music լեյբլի նախկին թոփ մենեջեր Սթիվեն Վիկտորը մանրամասներ է հայտնել սպասվող ալբոմի մասին եւ այն «գլուխգործոց» անվանել։