Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան: Այս մասին NEWS.am Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սողոյանը:
Նա նշեց, որ վերջին երկու օրերին կրակոցներ հնչել են, սակայն դիրքերի ուղղությամբ, գյուղում հանգիստ է:
«Մենք արդեն 30 տարի սովոր ենք այս վիճակին, կրակոցները գրեթե միշտ էլ լինում են, չենք վախենում: Որ մի պահ չեն կրակում, անհանգստանում ենք նույնիսկ, մտածում ենք` մի բան այն չէ»,- կատակեց գյուղապետը:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, Տավուշի մարզի ուղղությամբ մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։