Կատուների տերերն ամեն օր գործ են ունենում այդ սիրասուն կենդանիների բազում տարօրինակությունների հետ։ Ինչպես գրում է «Актуальные новости» ցանցային հրատարակությունը, որոշ առանցքային կատվային տարօրինակություններ գիտական բացատրություններ են ստացել:
Օրինակ, կատուները երբեմն սկսում են քայլել իրենց ճաշամանի շուրջ եւ քերել հատակը՝ ձեւացնելով, որ նրանք ուտելիք են թաղում։ Ինչու՞ է այդպես տեղի ունենում ։ Գիտնականներն ասում են, որ նման բան երբեմն անում են նաեւ ընտանի կատուների վայրի ցեղատեսակները՝ մասնավորապես առյուծները։ Ամենայն հավանականությամբ, կենդանուն դուր չի գալիս սննդի հոտը, ուստի նա փորձում է ազատվել տհաճ բույրի աղբյուրից։
Կատուները կարող են կնճռոտել քիթը, հոտոտել ինչ-որ բան։ Երբեմն նրանք բացում են բերանը: Ինչպես նշում են գիտնականները, խոսքը Ֆլեմենի արձագանքի մասին է. պարզվում է ՝ կատուներին անհրաժեշտ է օդը շնչել բերանով, որպեսզի ինչպես հարկն է զգալ այն։ Օդի վերլուծության գործընթացին մասնակցում է Յակոբսոնի մարմինը, որը կատուների մոտ գտնվում է ատամների հետեւում:
Կատուները կարող են խանգարել մարդուն խոսել հեռախոսով կամ աշխատել համակարգչով՝ պահանջելով ավելի մեծ ուշադրություն: Գիտնականները դա բացատրում են կատվային վարքի տարբեր ասպեկտներով, այդ թվում ՝ խանդով։ Ենթադրվում է, որ կատուները քնում են օրական 15 ժամ, քանի որ շատ ծույլ կենդանիներ են, բայց իրականում կենդանիները պարզապես էներգիա են պահպանում, որպեսզի այն աշխատեցնեն որսորդության կամ խաղի համար: Կատուների ՝ տարբեր տեսակի տուփերում ու տարաներում քնելու սովորությունը բացատրվում է նրանով, որ նրանք այսպես իրենց ապահով են զգում։