Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Երկրի վրա կարող է լինել մինչեւ 73 000 ծառատեսակ, եւ դրանցից 9200-ը դեռ պետք է բացահայտել

Համաձայն նոր հետազոտության, որին մասնակցել են հարյուրից ավելի գիտնականներ ամբողջ աշխարհից, Երկրի վրա ծառատեսակների թիվը կարող է լինել 14%-ով ավելի, քան այս պահին հայտնի է եւ հասնել 73 000-ի, ընդ որում մոտ 9200 տեսակ դեռ պետք է բացահայտել, հաղորդում է Planet-today-ը՝ հղում անելով Proceedings of the National Academy of Sciences-ին։

Թերեւս դեռ չբացահայտված տեսակների մեծ մասը կլինի հազվագյուտ, շատ ցածր պոպուլյացիայով եւ տարածական սահմանափակ բաշխմամբ: Սա չբացահայտված տեսակներին հատկապես խոցելի է դարձնում մարդածին խախտումների համար, ինչպես օրինակ՝ անտառահատումները եւ կլիմայի փոփոխությունը:

Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 64 100 փաստագրված ծառատեսակ ամբողջ աշխարհում։

Օգտագործելով նոր վիճակագրական տվյալներ՝ եզակի ծառատեսակների թիվը գնահատելու համար՝ գիտնականները եկել են եզրակացության, որ Երկրի վրա ներկայումս հայտնի ծառատեսակների ընդհանուր թիվը կազմում է 73 274, այսինքն՝ դեռեւս մոտ 9200 տեսակ է հայտնաբերվել։

Այնուամենայնիվ, այս չբացահայտված ծառատեսակների մոտ 40%-ը, ամենայն հավանականությամբ, գտնվում է Հարավային Ամերիկայում (մոտ 8200)։ Այստեղ հատուկ ուշադրություն պետք է դարձնել, ըստ գիտնականների, Ամազոնի ավազանի արեւադարձային եւ մերձարեւադարձային, ինչպես նաեւ Անդերի անտառներին՝ մոտ 1000 մետրից մինչեւ 3500 մետր բարձրության վրա