Կեղծված կոկաինը սպանել է առնվազն 20 մարդու, եւս 74-ը հայտնվել են Բուենոս Այրեսի հիվանդանոցներում, հաղորդում Է BBC-ն։
Քննիչները ենթադրում են, որ ապօրինի թմրանյութը կամ ներծծված է եղել ինչ-որ թույնով, կամ «խառնված» է եղել մեկ այլ նյութի հետ։
Տարածաշրջանային անվտանգության նախարարը կոչ է արել վերջին 24 ժամվա ընթացքում կոկաին գնած բոլոր սպառողներին դեն նետել այն։
Հաղորդվում է, որ թմրանյութը գնվել է ետնախորշային մի թաղամասից։ Կատարվել է ինը ձերբակալություն։
Քննիչները սպասում են դիահերձման արդյունքներին, որպեսզի համեմատեն խուզարկությունների ժամանակ առգրավված թմրանյութերը զոհերի կողմից օգտագործված թմրամիջոցների հետ: