Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Միլիարդավոր տարիների սեւ ադամանդն աճուրդի է հանվել

Միլիարդավոր տարիների սեւ ադամանդը, որը, ենթադրաբար, եկել է տիեզերքից աճուրդի է հանվել:

«Էնիգմա» ադամանդն ամենամեծ մշակված ալմաստն է աշխարհում եւ, հնարավոր է, առաջացել է երկնաքարի հարվածից: 555,55 կարատ քաշը չափազանց ծանր է համարվում ադամանդի համար, թանկարժեք քարը կշռում է մոտավորապես այնքան, որքան բանանը:

Ակնկալվում է, որ մինչեւ հաջորդ շաբաթ առցանց սակարկումների փակումը քարը Լոնդոնի Sotheby’s աճուրդում 6 միլիոն դոլարով կվաճառվի:

Թանկարժեք քարը իրենից ներկայացնում է կարբոնադո՝ բնական ադամանդի ամենաամուր ձեւերից մեկը։

Սեւ ադամանդները սովորաբար 2,6-3,2 միլիարդ տարեկան են լինում՝ դա մի ժամանակաշրջան է, երբ դեռ դինոզավրեր չեն եղել։ Երկիրն ինքը մոտ 4,65 միլիարդ տարեկան է, այսինքն սեւ ադամանդներից մի քիչ է մեծ:

Կարբոնադոները չափազանց հազվագյուտ են եւ հայտնաբերվել են միայն Բրազիլիայում ու Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: Քանի որ այս ադամանդները պարունակում են օսբորնիտ՝ հանքանյութ, որը հանդիպում է միայն երկնաքարերում, ենթադրվում է, որ դրանք տիեզերքից են եկել: Սակայն դրանց ճշգրիտ ծագումն առայժմ հայտնի չէ։