Լուրեր Արմավիրից և Աշխարհից

«Հայաստանի հավաքականն Իսրայելի հավաքականին թույլ չի տալիս մարզվել». Ժաննա Լեւինան ցույց է տվել «ձմեռային Օլիպմիական խաղերի խրոնիկան»

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, շոումենի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել։ Հոլովակը նկարահանվել է տնային մարզման ընթացքում։

«2022թ․-ի ձմեռային Օլիմպիական խաղերի խրոնիկան։ Հայաստանի հավաքականն Իսրայելի հավաքականին թույլ չի տալիս մարզվել»,- տեսանյութը մակագրել է Ժաննան։

Գարիկ Մարտիրոսյանն արդեն 20 տարի է՝ ամուսնացած է Ժաննա Լեւինայի հետ։ Նրանք երկու երեխա ունեն՝ դուստրը՝ Ժասմինը եւ որդին՝ Դանիելը։ Ժաննան եւ Գարիկը ծանոթացել են ՈւՀԱ-ի շնորհիվ։ Ուսանողական տարիներին հումորիստի կինը Ստավրոպոլի իրավաբանական համալսարանի թիմի երկրպագունն է եղել։ 1997թ․-ին նա մեկնել է Սոչի՝ ամեամյա փառատոնի ընթացքում ընկերներին աջակցելու համար։ Երեկույթներից մեկի ընթացքում էլ Ժաննան ծանոթացել է Գարիկի հետ։ Այդ ժամանակ նրանց չի հաջողվել նորմալ շփվել, սակայն մեկ տարի անց նրանք կրկին հանդիպել են ու այլեւս չեն բաժանվել։