Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Sony-ն խոստացել է ծառ տնկել նոր համակարգչային խաղում յուրաքանչյուր գավաթի համար

Ճապոնական Sony կորպորացիան խոստանում է մեկ ծառ տնկել յուրաքանչյուր խաղացողի համար, որը գավաթ կստանա նոր համակարգչային Horizon Forbidden West խաղում։ Խաղը վաճառքում կհայտնվի փետրվարի 18-ին։ Այս մասին ասվում է կորպորացիայի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Play and Plant («Խաղա եւ տնկիր») կոչվող ակցիան կգործի մինչեւ մարտի 25-ը։ Sony-ն խոստանում է ծառ տնկել յուրաքանչյուր խաղացողի համար, որը կստանա Reached the Daunt գավաթը («Հասնել Դոնթին»): Դատելով խաղի բազմաթիվ թրեյլերներից՝ Daunt-ն աշխարհի գլխավոր տեղանքներից է, որտեղ ծավալվում են խաղի գործողությունները Playstation 4-ի եւ Playstation 5-ի համար: Ենթադրվում է, որ խաղացողը կկարողանա կատարել այդ առաջադրանքը խաղի առաջին ժամերից սկսած։ Ծառատունկը տեղի կունենա Վիսկոնսինի, Կալիֆոռնիայի եւ Ֆլորիդայի երեք արգելոցներում։

Horizon Forbidden West-ը հայտնի Horizon Zero Dawn հայտնի խաղի շարունակությունն է, որը թողարկվել է 2017 թվականին Playstation 4-ում։ Խաղը, որը տեղի է ունենում հեռավոր ապագայում նախկին Միացյալ Նահանգներում, պատմում է Էլոյ անունով մի աղջկա արկածների մասին։ Աշխարհը վերապրել է աղետ, որը հետ է մղել մարդկության զարգացումը շատ հազարամյակներ առաջ։ Մարդիկ սնունդ են հայթհայթում որսով եւ ապրում ցեղերով։ Նրանց բնակության վայրերից դուրս ապրում են վտանգավոր կենդանակերպ ռոբոտներ։ Էլոյը, որին ծնվելուց հետո վտարել են իր ցեղից, փորձում է պարզել նման անարդարության պատճառը՝ ճանապարհին բացահայտելով անցյալի քաղաքակրթության գաղտնիքները։

Horizon խաղերի շարքը մշակել է Sony-ին պատկանող հոլանդական Guerrilla Games ընկերությունը։