Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Քոչարյան. Իմ տպավորությամբ՝ իշխանությունները սահմանադրական բարեփոխումների չեն գնա

Ռացիոնալ բացատրություն չկա, թե ինչու են Հայաստանի իշխանությունները գնում սահմանադրական բարեփոխումների։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եվ ես չեմ տեսնում, որ գործընթացին մասնագետներ ներգրավված լինեն։ Իմ տպավորությամբ՝ իշխանությունները չեն գնա սահմանադրական բարեփոխումների։ Ես տեսնում եմ, որ վերաբերմունքն այնքան անլուրջ է, եւ իմ տպավորույունն այնպիսին է, որ նրանք օրակարգ են ստեղծում, որպեսզի թեմայով զբաղեցնեն քաղաքական դաշտը։ Լրջություն չեմ տեսնում»,- ասաց Քոչարյանը։ Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է ասել, թե որն է Սահմանադրության խնդիրը եւ ինչ հարց է լուծվում բարեփոխումներով։ Առայժմ նպատակները որոշված չեն, հասկանալի չէ, թե ինչի համար է գործընթացը, ավելացրեց երկրորդ նախագահը։ «Գործունեության իմիտիացիա ստեղծել։ Կարծես բոլոր հարցերը լուծել են, ժողովուրդն ամեն ինչից գոհ է, մնացել է սահմանադրական փոփոխություններ իրականացնել»,- հեգնանքով նշեց նախկին նախագահը։

«Ոչ ոք չի ասում, թե ինչ են ուզում փոխել։ Կոստյումը դուրները եկել է»,- շարունակեց Քոչարյանը՝ ակնարկելով իշխանության մեղադրանքները, երբ ընդդիմություն էին, որ Սահմանադրությունը «կոստյում» է այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի վրայով։

«Գործընթացի անլրջությունը հիմնական պատճառն է, ինչի համար մենք չենք մասնակցում։ Չենք ուզում մասնակցել անլուրջ գործընթացին։ Միակ մասնագետը Սահմանադրության գծով մեր խմբակցությունում է։ Նա սրա մեջ ոչ մի ռացիոնալ բան չի տեսնում»,- նշեց Քոչարյանը։