Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ինչ տեսք ունի Չինական արհեստական արևը

Չինաստանում ստեղծվել է փորձարարական կատարելագործված գերհաղորդիչ տոկամակը (EAST), որը նաև անվանում են «արհեստական արև»։ Այդ երկրում, ջերմամիջուկային ռեակտորը կայուն բարձր ջերմաստիճանի ռեկորդ է սահմանել՝ ըստ Ցելսիուսի 70 մլն աստիճան և այդպես աշխատել է 17 րոպե և 35 վայրկյան։ Դա ռեկորդային ժամանակ է նման սարքերի համար։ Այսպիսով, իրական արևի համեմատ պլազման դարձել է 5 անգամ ավելի տաք։