Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Երևանի կենտրոնում BMW-ն բախվել է կայանված Tesla-ին, վերջինս էլ՝ Toyota Highlander-ին, նա էլ՝ Nissan Patrol-ին

Երեւանում, այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արշակ Չիբուխչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Tesla մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հտևեանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Հարվածի արդյունքում Tesla-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Highlander մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է Nissan Patrol  մակնիշի ավտոմեքենային։