Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Վարորդների բողոքի ակցիան՝ ընդդեմ ԱՊՊԱ–ի վճարների բարձրացման (ուղիղ)

Ավոտմեքենաների վարորդներն այսօր հերթական բողոքի ակցիան են կազմակերպել ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց. Նրանք բողոքում են ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ:

«Այս թանկացումն աբսուրդ է. ինչու պետք է վարորդը 3 հազար դրամ ավել վճարի, եթե ինքը տարիներ շարունակ ԱՊՊԱ վճար է ստացել, վթար չի ունեցել, հետեւաբար, ԱՊՊԱ-ի կողմից որեւէ վճար չի ստացել: Երկրորդ, 10-14 դասի համար ապահովագրական վճարը մոտավորապես 6-9 հազար դրամով թանկանալու է: Ենթադրենք, ես վթարի պատճառ դարձա եւ դիմացի մեքենայի վնասը, ասենք, 20 հազար դրամ է գնահատվում: Ես տարիներ շարունակ պետք է 6-9 հազար դրամ ավելի թանկ վճարեմ ապահովագրական վճար: Այսինքն 4 տարում ես 34 հազար դրամ ավել եմ վճարելու, այն դեպքում, ոերվ վնասը կազմել է ընդամենը 20 հազար դրամ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ ԱՊՊԱ վճարների թանկացման վերաբերյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնում այսօրվանից: Ըստ այդ փոփոխությունների ԱՊՊԱ-ի վճարը թանկանում է 3 հազար դրամով: Բացի դրանից, եթե վթար է լինում, որի վնասը անցնում է 1 մլն դրամը, ապա մալուսային համակարգը բարձանում է ութ դասով: Մալուսային համակարգի ամենաբարձր շեմը 300 տոկոսն է։