Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Պուտինն ու Բայդենն ընդունել են ֆրանսիայում հանդիպելու Մակրոնի առաջարկը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվտանգության ու ռազմավարական կայունության հարցերով գագաթնաժողովն անցկացնել Եվրոպայում։ Կողմերը համաձայնություն են տվել գաղափարին և ընդունել Ֆրանսիայում հանդիպելու Մակրոնի առաջարկը։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Առաջարկվել է գագաթնաժողովն այնուհետև անցկացնել Եվրոպայի անվտանգության ու ռազմավարական կայունության հարցերով հետաքրքրված բոլոր կողմերի հետ։

Գագաթնաժողովի օրակարգը կպատրաստվի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից փետրվարի 24-ին կայանալիք հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ գագաթնաժողովը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ էին անցկացրել Դոնբասում իրադրության սրացման ֆոնին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ :