Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ադրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. Մարիա Կարապետյան

Ադրբեջանցի պատգամավորներն արդեն ժամանել են Հայաստան։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Եկել են երկու պատգամավոր և մեկ ուղեկցող։ Որքան հիշում եմ մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի անդամ է», – ասաց նա: