Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Պուտինն ու Ալիևը կհանդիպեն վաղը

Վաղը՝ փետրվարի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Ռուսաստան պաշտոնական այցով ժամանող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կբարձրացնի դաշնակցային մակարդակի։ Միաժամանակ նաեւ պլանավորվում է քննարկել երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում  հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցեր։

Անդրադարձ կկատարվեն նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաեւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին։