Լուրեր Արմավիրից և Աշխարհից

«Մանչեսթեր Յունայթեդը» կբանակցի Պոչետինոյի եւ Տեն Հագի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզիչի թեկնածուների ցուցակում թողել է երկու մասնագետի անուն։

Անգլիական ակումբն առաջիկայում կբանակցի ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի եւ Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ, հաղորդում է Daily Mail-ը։

63-ամյա գերմանացի Ռալ Ռանգնիկի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Անգլիայի առաջնության 26 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 46 միավորով չորրորդն է։